Նիկոլ Փաշինյանը թոշակառուներին կոչ է անում ճամփորդել
Միջին կենսաթոշակն այսօր գերազանցում է սպառողական զամբյուղը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը, անդրադարձել է նաև կենսաթոշակներին և շեշտել որ, միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը, և սա պատմական նորություն է: Խոսելով գնաճի մասին, Փաշինյանն ասել է, որ գնաճային երևույթներ կլինեն և սա անխուսափելի է:
Վարչապետն անդրադարձել է բուռն քննարկումների տեղիք տված իր հայտարարությանը, որ թոշակառուները հիմա իրենց թոշակով կարող են Լառնակայի տոմս գնել ու ճամփորդել։
«Վերջին օրերին շատ բուռն քննարկումների տեղիք է տալիս իմ այն հայտարարությունը, թե ավելացված թոշակով մեր թոշակառուները, օրինակ, կարող են Լառնակայի տոմս գնել։ Դա բուռն քննարկումների տեղիք է տվել, թե ինչքանով է իմ նման արտահայտությունը կոռեկտ, հիմա ասեմ, թե ինչու է կոռեկտ։ Վերջին շրջանում, երբ մենք այցելում ենք մարզեր, բազմաթիվ թոշակառուներ ասում են, որ իրենք նախկինում 30-40 հազար դրամ ծախսում էին դեղերի վրա, իսկ հիմա առողջության ապահովագրության առկայության պայմաններում այդ գումարները մնում են իրենց գրպանում։
Ապրիլի 1-ից 10 հազար դրամով ավելացել է կենսաթոշակը, կա նաև հետվճարի հնարավորություն՝ երբեմն 5 հազար, երբեմն 7 հազար, երբեմն 10 հազար դրամ։ Այսինքն, 20 հազար դրամով ակնհայտորեն կարելի է ձեռք բերել 3-10 եվրո արժողությամբ տոմս դեպի Լառնակա, և նախկինում դեղերի վրա ծախսված գումարները կարելի է ծախսել օրապահիկի և այլ ծախսերի վրա։ Ես ամենայն լրջությամբ ուզում եմ կոչ անել մեր թոշակառուներին, որպեսզի չուզողներին հակառակ՝ այդ դեղերի գումարները մի կողմ դնեն և սկսեն ճամփորդել»,-ասել է վարչապետը:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։