Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին
Այսօր ՀՀ նախագահը դարձավ 67 տարեկան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ծննդյան օրվա առիթով:ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է.«Մեծարգո պարոն նախագահ,
Ընդունեք խնդրեմ ջերմագույն շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով։
Ձեր երկարամյա հանրային-քաղաքական գործունեության ընթացքում Ձեզ ճանաչել եմ որպես սկզբունքային, պատասխանատու, պրոֆեսիոնալ գործիչ, ով առաջնորդվում է պետության և ժողովրդի շահերով։
Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր այդ հատկանիշները դրսևորվում են նորովի՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի։
Թույլ տվեք, առիթից օգտվելով, Ձեզ շնորհակալություն հայտնել Կառավարության գործունեությանը Ձեր ցուցաբերած անսասան աջակցության համար։
Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ լավագույնն եմ մաղթում Ձեր ծննդյան 67-րդ տարեդարձի առիթով»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։