Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին. Հայ-ֆրանսիական հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի
«Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայնության ամրապնդմանը և ժողովրդավարական զարգացմանը»,- ասված է վարչապետի ուղերձում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկրի Ազգային տոնի (Հուլիսի 14-ի) առթիվ։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Վարչապետն իր ուղերձում բարձր է գնահատել Ֆրանսիայի քաղաքական և գաղափարական ժառանգությունը՝ ընդգծելով, որ հուլիսի 14-ի խորհուրդը հանդիսանում է ժամանակակից ժողովրդավարական աշխարհի հիմնասյուներից մեկը։
Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ արձանագրել է, որ վերջին տարիներին երկու երկրների հարաբերությունները հասել են «աննախադեպ մակարդակի»՝ ձեռք բերելով ռազմավարական բովանդակություն։ Ըստ գործադիրի ղեկավարի՝ համագործակցությունը վստահորեն զարգանում է ինչպես ավանդական (քաղաքական երկխոսություն, պաշտպանություն, տնտեսություն, կրթություն), այնպես էլ հեռանկարային ոլորտներում, ներառյալ՝ արհեստական բանականությունը և կլիմայական օրակարգը։
Ուղերձում հատուկ շեշտվել է Ֆրանսիայի դերը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման և երկրում ժողովրդավարական բարեփոխումների աջակցության գործում։
«Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայնության ամրապնդմանը և ժողովրդավարական զարգացմանը»,- ասված է վարչապետի ուղերձում։
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է պատրաստակամությունը՝ հետևողականորեն կյանքի կոչելու համատեղ հավակնոտ օրակարգը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։