Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
1 հունիսի 2026 • 09:34

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հյուսիսային երկաթուղու շուրջ լուրջ զարգացումներ են գնում

«Մենք առաջիկայում լրջորեն զբաղվելու ենք հյուսիսային երկաթուղիով» ․Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հյուսիսային երկաթուղու շուրջ լուրջ զարգացումներ են գնում

 Այսօր Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հյուսիսային երկաթուղու շուրջ լուրջ զարգացումներ են գնում, սակայն շատ մանրամասներ նա չի հայտնել։

«Պարզվում է, որ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհն անցում է Հայաստանի հյուսիսով, մասնավորապես՝ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզեր: Եվ այսօր արդեն քննարկումներ են առաջինը՝ բեռնատարների համար հյուսիսով վճարովի ճանապարհ բացելու համար: Սա միլիարդների երկամուտներ է բերելու Հայաստանին: Մենք առաջիկայում լրջորեն զբաղվելու ենք հյուսիսային երկաթուղիով»,-ասել է  Փաշինյանը:

Փաշինյանը նաև ասել է, որ այդտեղ մի խնդիր կա, դա Հաղարծին գյուղի հատվածում սողանքն է, որի վերականգնման համար 500 մլն դոլար փող է հարկավոր:

«Նախկինում այդ փողի շուրջ որևէ լուրջ քննարկում չունեինք, հիմա ծրագիրը փոխվել է հետևյալ տրամաբանությամբ՝ Իջևան-Հրազդան երկաթուղին Լերմոնտովո գյուղի հատվածով ընդհուպ մոտենում է Վանաձոր-Գյումրի երկաթուղու ճյուղին և այնտեղ 6 կիլոմետրանոց հատված կա: Այդ երկու հատվածը, որ մենք կպցնենք իրար, մենք ստանում ենք արևելքից արևմուտք ամենակարճ երկաթուղին: Այդ դեպքում այդ 500 մլն դոլարի ներդրողներ հաստատ կգտնվեն»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։