Նիկոլ Փաշինյանը հանրությունից թաքցնում է Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու գինը․ Վյաչեսլավ Վոլոդին
«Հայաստանի բնակիչների համար գազի գները գրեթե քառապատկվելու են, իսկ Ռուսաստան մուտք գործելու համար ներգաղթի արտոնությունները չեղյալ են հայտարարվելու»։
Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությունից թաքցնում է Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու գինը։
Ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ նա ասել է, որ այդ դեպքում Հայաստանի բնակիչների համար գազի գները գրեթե քառապատկվելու են, իսկ Ռուսաստան մուտք գործելու համար ներգաղթի արտոնությունները չեղյալ են հայտարարվելու։
Վոլոդինը հավելել է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուց հետո Ռուսաստանից Հայաստան կատարվող միջսահմանային դրամական փոխանցումները, որոնք ներկայումս տարեկան կազմում են գրեթե 4 միլիարդ դոլար, կտրուկ կնվազեն։ Նույն ճակատագրին կարժանանա նաև ծաղիկների, հատապտուղների, մրգերի, բանջարեղենի, ձկան, ալկոհոլի և հանքային ջրի առաքումները Հայաստանից Ռուսաստան։
«Բորբոսը մեռնում է լույսի ներքո։ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը «կվճարի յուրաքանչյուր փչացած պղպեղի» համար, որը սահմանափակումների պատճառով չի առաքվի Ռուսաստան, հստակ ցույց է տալիս դա», - նշել է Պետդումայի խոսնակը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։