Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը փոխանակվել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։
Վարչապետը կարևորել է պարոն Սթարմերի այցը Հայաստան և որակել պատմական, քանի որ սա Միացյալ Թագավորության վարչապետի առաջին այցն է ՀՀ: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այս այցի և հանդիպման արդյունքներով երկկողմ հարաբերություններին նոր ազդակ կհաղորդվի, տարբեր ուղղություններով փոխգործակցությունը կզարգանա ու կընդլայնվի:
Քիր Սթարմերը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և ԵՔՀ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Միացյալ Թագավորության վարչապետը շեշտել է Հայաստանի հետ բազմաոլորտ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային նշանակության թեմաների շուրջ:
Հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը փոխանակվել են Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։