ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Հայտնաբերվել և առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող ապացուցողական տեղեկություններ

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության հերթական բացահայտումը հուլիսի 23-ին էր։ Ոստիկանները հանցավոր խումբն են վնասազերծել՝ Քննչական կոմիտեի գործընկերների հետ իրականացնելով անակնկալ խուզարկություն, հայտնում է ՆԳՆ–ը։
Հայտնաբերվել և առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող ապացուցողական տեղեկություններ։
Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էին ենթադրյալ հանցավոր կազմակերպության անդամների ինքնությունն ու դերակատարումը:
Քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանում գործող հյուրանոցներից մեկի կոմերցիոն տարածքում հատուկ համակարգչային տեխնիկայի և ծրագրակազմերի կիրառմամբ մի խումբ անձինք ուղեբեռների տեղափոխում իրականացնող արտասահմանյան տնտեսվարողների վստահությունը չարաշահելու միջոցով կատարում են առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ:
Կազմակերպության անդամները, ներկայանալով որպես ԱՄՆ-ում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցներ, ձեռք են բերել տնտեսվարողների վստահությունը և ուղեբեռները տեղափոխել այլ վայր։ Հետագայում հափշտակված ուղեբեռը վաճառվել է, իսկ ֆինանսական միջոցները փոխանցվել հանցավոր կազմակերպության անդամների հաշվեհամարներին և փոխակերպվել տարբեր կրիպտոակտիվների:
Առերևույթ հանցագործության մասին Քննչական կոմիտե ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները և ԱՄՆ իրավապահ մարմիններն իրականացնում են մի շարք միջոցառումներ՝ հանցավոր մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ փաստական տվյալներ ձեռք բերելու, ՀՀ տարածքում նույնաբովանդակ հանցավոր գործունեություն իրականացնող այլ խմբերին հայտնաբերելու ուղղությամբ։
Հանցավոր գործունեությունից տուժած անձանց կամ տնտեսվարողներին հայտնաբերելու նպատակով ՆԳՆ ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անհետաձգելի միջոցառումները շարունակվում են։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։