ՆԳ նախարարն ԱԺ-ում ներկայացրել է վարորդական իրավունքի վերականգնման նոր մոդելը
Նախարարի առաջարկով նախագիծը խորհրդարանում կքննարկվի հատուկ՝ 24-ժամյա ռեժիմով։

Հայաստանում վարորդական իրավունքից զրկված անձանց համար կգործի վերականգնման նոր, ավելի պարզեցված մոդել։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթն այսօր՝ հունիսի 12-ին, առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Ներկայիս կարգավորումներով՝ վարորդական վկայականը հնարավոր է հետ ստանալ բացառապես տեսական և գործնական քննությունները վերահանձնելու միջոցով։ Կառավարության առաջարկած նոր նախագծով՝ զրկման ժամկետը (որպես կանոն՝ 1 կամ բացառիկ դեպքերում՝ 2 տարի) լրանալուց հետո, քաղաքացիները կկարողանան ինքնաշխատ (ավտոմատ) եղանակով վերականգնել իրավունքը՝ վճարելով 50 հազար դրամ պետական տուրք։
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի փոխանցմամբ՝ վերականգնումից հետո վարորդին մեկ տարվա կտրվածքով տրվելու է սահմանափակ՝ ընդամենը 6 բալ (ընդհանուր 13-ի փոխարեն)։ Սա յուրօրինակ «փորձաշրջան» է լինելու՝ ստուգելու համար, թե որքանով է վարորդը վերանայել իր վարքագիծը։ Եթե մեկ տարվա ընթացքում բալերը չեն սպառվում, հաջորդ տարի վարորդը ստանում է ստանդարտ 13 միավորը։
Օրենքն ունենալու է նաև հետադարձ ուժ. 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված անձինք ևս հնարավորություն կունենան մեկ անգամ օգտվել այս կարգավորումից՝ պետտուրքի վճարման և 6 բալի սահմանափակման պայմանով։
Նախարարի առաջարկով նախագիծը խորհրդարանում կքննարկվի հատուկ՝ 24-ժամյա ռեժիմով։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։