Նազելի Բաղդասարյանը հերքել է տեղեկությունը, որ սահմանազատման ընթացքում ՀՀ-ն փոխանցելու է Ալավերդիի Ջիլիզա գյուղը
Երեկ ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մենք օրակարգում ունենք նաև Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման օրակարգը և վրաց գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք։

ՀՀ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մի շարք ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը, թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը՝ ի բնե։
Հետևաբար, ինչպես նախորդիվ, այդպես էլ այս և հետայսու նման բովանդակություն ունեցող ցանկացած հրապարակում հերքել ենք, հերքում ենք և կհերքենք՝ դրանց մտացածին լինելու պատճառով»,- ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին վրացական մի շարք լրատվամիջոցներ տարածել են մոլորեցնող տեղեկություններ՝ ՀՀ վարչապետի հայտարարությունը ներկայացնելով աղավաղված և մանիպուլյատիվ համատեքստում՝ վերագրելով նրան կեղծ պնդումներ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։