Նավթի գները շարունակում են բարձրանալ
Աշխարհի հում նավթի և հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մոտ մեկ հինգերորդն անցնում է Հորմուզի նեղուցով:

Նավթի գները բարձրացել են ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության բանակցությունների երկրորդ փուլի ծրագրերից հետո, որոնք կրկին դադարեցվել են։ Տեղեկատվությունը տարածում է «BBC»-ն:
Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը չեղարկել է Պակիստան իրանցի գործընկերների հետ բանակցություններ վարելու համար խումբ ուղարկելու ծրագրերը։
Աշխարհի հում նավթի և հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մոտ մեկ հինգերորդը սովորաբար անցնում է Հորմուզի նեղուցով և այդ է պատճառը, որ նավթի գները շարունակում են աճել:
Բրենտ նավթի գինը բարձրացել է ավելի քան 10%-ով այն բանից հետո, երբ Թրամփը անցյալ շաբաթ հայտարարեց , որ կերկարաձգի Թեհրանի հետ հրադադարը՝ նրա ղեկավարությանը հնարավորություն տալով ներկայացնել «միասնական առաջարկ»։
BNP Paribas-ի պորտֆելի մենեջեր և ռազմավար Սոֆի Հույնն ասել է, որ նեղուցի շարունակական փակումը կարող է ազդել ամեն ինչի գնի վրա՝ սկսած «աղբամաններից մինչև դեղորայք»։
Սոֆի Հույնը կարծում է, որ, եթե նեղուցը փակ մնա մի քանի շաբաթից ավելի, հետևանքներն իսկապես լուրջ կլինեն:
Ամբողջ աշխարհում շարունակում են աճել նավթի գները, իսկ նավթի առևտրով զբաղվողները սպասում են հակամարտության մեղմացման «հավաստի» ապացույցների:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: