ՆԱՏՕ-ն 2025 թվականին ակտիվ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին․ Զեկույց
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ներկայացրել է «Գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցը 2025»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ներկայացրել է «Գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցը 2025»։ Զեկույցում նշվել է, որ 2025 թվականին ՆԱՏՕ-ն, ի թիվս այլ երկրների, ակտիվ աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանին։
Անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանին՝ զեկույցում ընդգծվում է, որ այն կարևոր է ՆԱՏՕ-ի անվտանգության համար, հատկապես այն պատճառով, որ տարածաշրջանը շարունակում է զգալ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված ագրեսիայի ազդեցությունը։
«2025 թվականին ՆԱՏՕ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ նշանակալի առաջընթացը և գնահատել Միացյալ Նահանգների շարունակական ներդրումը խաղաղության գործընթացում։ Օգոստոսյան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ էր կարգավորման և տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ, և ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել երկխոսությունն ու համագործակցությունը երկու երկրների հետ», – նշված է զեկույցում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։