Ներկայացվել են պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին վերաբերող օրենսդրական կարգավորումները
Շրջակա միջավայրի նախարարություն մասնագետները պարզաբանումներ են ներկայացրել տնտեսվարողների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ, լսել ոլորտի ներկայացուցիչների դիտարկումներն ու առաջարկությունները։

Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման և քննարկումների շարքը՝ առանձին շահառու խմբերի ներգրավմամբ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից՝ նշելով, որ հերթական հանդիպումն անցկացվել է պլաստիկ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկման ընթացքում ներկայացվել են 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին վերաբերող օրենսդրական կարգավորումները, դրանց կիրառման շրջանակն ու նախատեսվող պահանջները։
Անդրադարձ է կատարվել նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից առավել անվտանգ այլընտրանքային ապրանքների կիրառման հնարավորություններին։
Հանդիպումն անցել է հարցուպատասխանի և բաց քննարկման ձևաչափով։ Նախարարության մասնագետները պարզաբանումներ են ներկայացրել տնտեսվարողների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ, լսել ոլորտի ներկայացուցիչների դիտարկումներն ու առաջարկությունները։
Գերատեսչությունից նշում են, որ նման հանդիպումների նպատակն է նպաստել օրենսդրական փոփոխությունների արդյունավետ և սահուն կիրարկմանը, բարձրացնել շահառուների իրազեկվածությունը և ձևավորել կառուցողական համագործակցություն պետության ու մասնավոր հատվածի միջև։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։