Նախկին նախագահ ու օլիգարխ կոչվածները պետք է դուրս փսխվեն Հայաստանի քաղաքական կյանքից. Փաշինյան
Փաշինյանի հավաստմամբ՝ պատերազմի օրերին իր ընտանիքը, իր տղան եղել են առաջնագծում։

«Պատերազմի եռագլուխ կուսակցություն» կոչվածները մանյակներ են, Շենգավիթում քարոզարշվի ժամանակ հայտարարել է ՔՊ վարչապետի թեկնածու, գործող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես չեմ հասկանում՝ ինչ հաճույք է պատերազմի զոհերի թվը մեծացնել, կլորացնել ու դարձնել 5000, 6000, 7000։ Ըստ իրենց պլանավորածի՝ պատերազմի զոհերը պետք է շատ ավելին լինեին»,- ասել է նա։
Փաշինյանի հավաստմամբ՝ պատերազմի օրերին իր ընտանիքը, իր տղան եղել են առաջնագծում։
«Ով ինձ ասում է, որ ես բան եմ խնայել՝ սուտ է ասում»,- ասաց նա։
Փաշինյանը հայտարարել է, թե մաֆիան պետք է ոչնչանա, նրանք արդեն ծնկի եկած են։
«Որ ասում եմ՝ բոմժ են դառնալու, ասում են՝ «գիտեք ինչ, ինձ մինչև վերջ հնարավոր չէ ունեզրկել», նկատի ունի, որ կոշիկներն ու պիժաման լինելու են իր տիրապետության ներքո»,- ասել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։