Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին․ կողմերը քննարկել են տեխնոլոգիական և պաշտպանական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին, այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն՝ ընդգծելով համագործակցության խորացման և պատմական կապերը գործնական ծրագրերի վերածելու կարևորությունը։
Նախարար Հայրապետյանը ներկայացրել է կառավարության կողմից բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերը՝ անդրադառնալով «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» միջոցառմանը, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը և Հրազդանում «Firebird AI» ընկերության կողմից արհեստական բանականության տվյալային կենտրոնի կառուցման ընթացքին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտահետազոտական և փորձարարական մշակումների (R&D), բարձր տեխնոլոգիական և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև հունիսի 3-4-ը Հայաստանում նախատեսվող «Research Innovation Science Engineering» (RISE) ցուցահանդեսին եգիպտական կողմի ակտիվ մասնակցության կարևորությանը:
Կողմերը վերահաստատել են փոխգործակցության շարունակական զարգացման հանձնառությունը՝ ուղղված երկկողմ օրակարգի խորացմանն ու նոր համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։