Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են տնտեսական, տեխնոլոգիական, կրթական և այլ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նախագահները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Տաջիկստանի հարաբերությունների կայուն զարգացումը՝ միաժամանակ նշելով, որ առկա է համագործակցության չիրացված զգալի ներուժ, որի օգտագործումը պահանջում է նոր նախաձեռնություններ և հետևողական քայլեր։
"Զրույցի ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով, որ 2025 թվականի օգոստոսյան իրադարձություններից հետո Հարավային Կովկասում ձևավորվել է որակապես նոր իրավիճակ։ Այս համատեքստում նշվել է, որ ստեղծված իրողությունները բացում են նոր հնարավորություններ տարածաշրջանի և հարակից երկրների համար՝ վերաիմաստավորելու իրենց համագործակցությունը և այն կառուցելու առավել կանխատեսելի, փոխշահավետ ու երկարաժամկետ հիմքերի վրա։ Հատկապես կարևորվել է խաղաղության, կայունության և հաղորդակցությունների զարգացման նշանակությունը՝ որպես տնտեսական ակտիվության և փոխադարձ կապերի խորացման կարևոր նախապայման։",–ասվում է հաղորդագրությունում։
Կողմերը նաև անդրադարձել են տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին՝ շեշտելով նորարարությունների և փորձի փոխանակման կարևորությունը։
Նշվել է նաև միջազգային հարթակներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին նախագահները վերահաստատել են երկկողմ հարաբերությունների զարգացման և նոր մակարդակի բարձրացման պատրաստակամությունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։