Նախագահ Վահագն Խաչատուրյանը բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի ֆոնդային բորսայի 25-ամյակին նվիրված միջոցառմանը
Քառորդ դարի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսան դարձել է Հայաստանի ֆինանսական համակարգի կայացման, կապիտալի շուկայի զարգացման և ներդրումային մշակույթի ձևավորման առանցքային հարթակներից մեկը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել բացման խոսքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
«Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի ֆոնդային շուկայի կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ Հայաստանի ֆոնդային բորսայի՝ AMX-ի 25-ամյակի կապակցությամբ:
Քառորդ դարի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսան դարձել է Հայաստանի ֆինանսական համակարգի կայացման, կապիտալի շուկայի զարգացման և ներդրումային մշակույթի ձևավորման առանցքային հարթակներից մեկը:
Այս հոբելյանը միայն անցած ճանապարհի գնահատական չէ, այլ նաև հնարավորություն՝ վերաիմաստավորելու այն կարևոր առաքելությունը, որն ունի կապիտալի շուկան մեր երկրի տնտեսական ապագայի ձևավորման գործում:
Ներկայիս աշխարհն արագ փոխվում է: Տնտեսական մրցունակությունը պայմանավորված է ոչ միայն ֆինանսական ռեսուրսների առկայությամբ, այլև դրանց արդյունավետ բաշխմամբ, ներդրումային վստահությամբ և երկարաժամկետ զարգացման տեսլականով: Այդ համատեքստում ժամանակակից և զարգացման կապիտալի շուկան դառնում է տնտեսական աճի կարևոր շարժիչ ուժ:
Հայաստանի տնտեսությունն այսօր նոր որակի զարգացման հնարավորություն և տեսլական ունի: Վերջին տարիներին մեր երկրում պահպանվել են մակրոտնտեսական կայունությունը, տնտեսական ակտիվության բարձր մակարադակը և ֆինանսական համակարգի կայունությունը: Սակայն, ակնհայտ է, որ տնտեսության հետագա զարգացումը պահանջում է ներդրումային նոր գործիքներ, նոր ֆինանսական հնարավորություններ և ներքին ռեսուրսների առավել ակտիվ ներգրավում տնտեսության մեջ: Այս առումով բորսայի դերը չափազանց կարևոր է: Ֆոնդային բորսան միայն առևտրային հարթակ չէ: Այն վստահության, թափանցիկության և երկարաժամկետ տնտեսական համագործակցության միջավայր է: Այն հնարավորություն է տալիս բիզնեսին՝ ներգրավել կապիտալ, ներդրողներին՝ մասնակցել երկրի տնտեսական զարգացմանը, իսկ պետությանը՝ ձևավորել ավելի դիմակայուն և բազմազան տնտեսություն:
Վստահ եմ, որ առաջիկա տարիներին բորսան շարունակելու է իր կարևոր առաքելությունը՝ դառնալով ավելի մրցունակ, տեխնոլոգիական և տարածաշրջանային դերակատարում ունեցող ֆինանսական հարթակ»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։