«Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցներն այսօր կրկին դուրս են եկել բողոքի ակցիայի
Ակցիայի մասնակիցներն ասում են, որ իրենք խաղաղ ակցիա են իրականացնում, ճանապարհ չեն փակում, միակ խնդրանքը գործարանի բացումն է։
«Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցներն այսօր կրկին դուրս են եկել բողոքի ակցիայի։Աշխատակիցները պահանջում են բացել իրենց կապարակնքված աշխատավայրը և վերականգնել աշխատելու իրավունքը: Ասում են, որ արդեն 10-րդ օրն է, ինչ գործարանը պարապուրդի է մատնված և ոչ ոք իրենց ոչ մի կոնկրետ պատասխան չի տվել։
«Եթե մեզ այսօր պատասխան չտվեցին, կտրուկ քայլերի ենք գնալու: Պետական մարմինները, եթե մեր հարցին լուծում չեն տա, մենք այլևս մեր քայլերին պատասխանատու չենք լինի, համբերության բաժակը լցվել է, էլ չգիտենք ինչ անենք: Ամեն ինչի պատրաստ ենք»,- ասել է աշխատակիցներից մեկը:
Ակցիայի մասնակիցներն ասում են, որ իրենք խաղաղ ակցիա են իրականացնում, ճանապարհ չեն փակում, միակ խնդրանքը գործարանի բացումն է։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։