Մոսկվան արգելափակել է ևս 64,5 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը
Սահմանափակումը վերաբերում է ինչպես խանութներին, այնպես էլ առցանց հարթակներին։

«Ռոսպոտրեբնադզոր»-ը կարգադրել է ՌԴ-ում կասեցնել «Ջերմուկ» հանքային ջրի 64,5 միլիոն շշի վաճառքը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Որոշումը պատճառաբանվում է պարտադիր տեխնիկական կանոնակարգերի խախտումներով։ Ռուսական կողմի պնդմամբ՝ ստուգումների ընթացքում «Ջերմուկ»-ում հայտնաբերվել է հիդրոկարբոնատների, քլորիդների և սուլֆատների թույլատրելի մակարդակի գերազանցում։
Սահմանափակումը վերաբերում է ինչպես խանութներին, այնպես էլ առցանց հարթակներին։ Ըստ ռուսական կողմի՝ տարեսկզբից «Չեստնի զնակ» համակարգն արդեն արգելափակել է «Ջերմուկ»-ի 38,4 միլիոն շշի վաճառքը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը