ՄԻՊ-ը կարևորում է ազատությունից զրկված անձանց զբաղվածության, զարգացման հնարավորությունների ապահովումը
Միջոցառումը կազմակերպվել է հիմնարկի դատապարտյալների մշակութային ինքնագործ միավորման նախաձեռնությամբ։

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը մասնակցել է Հայաստանի արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպված «Հայաստանի եվրոպական ուղին․ կնքված մտքեր բանտում» խորագրով միջոցառմանը։
Միջոցառումը կազմակերպվել է հիմնարկի դատապարտյալների մշակութային ինքնագործ միավորման նախաձեռնությամբ։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է ազատությունից զրկված անձանց զբաղվածության, ստեղծագործական ներուժի բացահայտման և զարգացման հնարավորությունների ապահովումը՝ որպես նրանց վերասոցիալականացման, ինքնադրսևորման և հասարակության հետ կապի պահպանման կարևոր բաղադրիչ։
Պաշտպանը հատուկ ընդգծում է՝ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։