Հասարակություն
8 օգոստոսի 2026 • 12:21
ՄԻՊ-ը քննչական մարմնի տարածած հաղորդագրությունում անձնական տվյալների անհարկի հրապարակումն անընդունելի է համարում
Օմբուդսմենն անընդունելի է համարում քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի մասնավոր կյանքին վերաբերող տվյալների անհարկի հանրայնացումը։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական մարմնի կողմից օգոստոսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ հրապարակվել են վարույթին առնչվող, միևնույն ժամանակ` անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերելի տվյալներ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Օմբուդսմենն անընդունելի է համարում քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի մասնավոր կյանքին վերաբերող տվյալների անհարկի հանրայնացումը։
«Անհասկանալի է, թե օրենքով սահմանված ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում նշված տվյալների հանրայնացումը և ինչու՞ է դա անհրաժեշտ հանրությանը վարույթի վերաբերյալ տեղեկացնելու համար»,- նշված է հայտարարության մեջ։
ՄԻՊ գրասենյակից ընդգծում են, որ ցանկացած հանցանք պետք է պատժելի լինի, և իրավապահները պետք է ունենան բազմակողմանի քննություն իրականացնելու պատշաճ հնարավորություն։ Այնուամենայնիվ, ձերբակալությունը, մեղադրյալի կարգավիճակը կամ քրեական հետապնդումը չեն վերացնում անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը։
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված հիմնական մտահոգությունները․
-
Նման հաղորդագրությունը հատկապես անթույլատրելի է կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Անհասկանալի է համարվում նաև կրոնական համոզմունքին առնչվող հանգամանքների շեշտադրումը։
-
Պետական մարմինների հանրային հաղորդակցությունը պետք է խստորեն համապատասխանի անմեղության կանխավարկածի սկզբունքին։ Գործի լուսաբանումը չպետք է հանրության շրջանում ձևավորի անձի մեղավորության վերաբերյալ կանխակալ վերաբերմունք՝ նախքան օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը։
-
Մարդու արժանապատվության, մասնավոր կյանքի և անձնական տվյալների պաշտպանությունը պետական մարմինների ուղղակի պարտականությունն է, այլ ոչ թե ցանկալի գործելակերպ։
Հայտարարությունում նաև նշվում է, որ գործին առնչվող տարբեր ահազանգեր են ստացվել ՄԻՊ թեժ գծին: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել քննչական մարմին՝ ձերբակալված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Այս պահին իրականացվում են համապատասխան գործողություններ, որոնց ամփոփումից հետո հրապարակման ենթակա տեղեկատվությունը կներկայացվի լրացուցիչ։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։