Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
1 մայիսի 2026 • 16:18

Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտը անդրադարձել է Երևանում կայանալիք գագաթնաժողովին

Գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում կմնան ժողովրդավարական դիմադրողականությունը, հիբրիդային սպառնալիքները և այլ կարևոր հարցեր:

Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտը անդրադարձել է Երևանում կայանալիք գագաթնաժողովին

 Երևանում մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հայտնվել է Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի ուշադրության կենտրոնում:  Ինստիտուտը նշում է , որ Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաք Երևանում, ինչը հաջորդում է 2025 թ.-ին Ալբանիայում ու Դանիայում անցկացված գագաթնաժողովներին:

Անդրադարձ կատարելով գագաթնաժողովին, ինստիտուտը ընդգծում է, որ գագաթնաժողովն այս անգամ անցկացվում է Հարավային Կովկասի սրտում՝շեշտելով  նաև դրա աշխարհաքաղաքական նշանակությունը։

Նշվում է նաև, որ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելը լավ հնարավորություն է գնահատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը հետկոնֆլիկտային շրջանում։

Ինստիտուտն անդրադառնում է նաև այն հանգամանքին, որ գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում կմնան ժողովրդավարական դիմադրողականությունը և հիբրիդային սպառնալիքները, որոնք առաջնահերթություն են շարունակում մնալ դեռևս նախորդ գագաթնաժողովներից:

Գագաթնաժողովի ընթացքում կկարևորվի նաև փոխկապակցվածության և էներգետիկայի ոլորտում համագործակցությանը։

 

 

 

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։