«Միավորենք թագավորությունը»․ Լոնդոնում հսկայական հակամիգրացիոն ցույց
Լոնդոնում հարյուր հազարավոր մարդիկ մասնակցել են «Միավորենք թագավորությունը» կարգախոսով անցկացված զանգվածային երթի՝ շարժվելով դեպի Դաունինգ սթրիթի կառավարական թաղամաս։

Բրիտանական կառավարության դեմ բողոքող ազգայնականների հարյուր հազարավոր մասնակիցներ երթով շարժվել են Լոնդոնի կենտրոնով դեպի կառավարական թաղամաս՝ Դաունինգ սթրիթի շրջակայք, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Բողոքի ակցիայի մասնակիցները սկսել էին հավաքվել «Միավորենք թագավորությունը» կարգախոսով՝ Լոնդոնի կենտրոնում գտնվող Ռասել սքվեր հրապարակից դեռ կեսօրից առաջ՝ ամբողջությամբ լցնելով Կինգսվեյ փողոցը։ Ժամը 13:00-ից հետո (Երևանի ժամանակով՝ 16:00) նրանք երթով շարժվել են քաղաքի կենտրոնով՝ ծածանելով Անգլիայի դրոշները և «Յունիոն Ջեք»՝ Միացյալ Թագավորության պետական դրոշը։
Ակցիայի վայրում տեղակայված են հազարավոր ոստիկաններ՝ ծառայողական և հատուկ նշանակության մեքենաներով։ Ցուցարարների վերևում շրջում է ոստիկանության ուղղաթիռ։
Երթի կազմակերպիչը՝ աջակողմյան ակտիվիստ Թոմի Ռոբինսոնը, նախօրեին հայտարարել էր, որ երթը «կծածկի Լոնդոնը մոլորակի ամենամեծ հայրենասերների ծովով» և կոչ էր արել մասնակիցներին անտեսել իշխանությունների սպառնալիքներն ու ճնշումները։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ շարժման հիմնական ուղերձը կապված է միգրացիոն քաղաքականության քննադատության և հակաիմիգրացիոն տրամադրությունների հետ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։