Քաղաքականություն
19 մայիսի 2026 • 09:21
«Միասնության թևերի» քարոզարշավին քաղաքացիներն ընդդիմության միավորման հարցը բարձրաձայնեցին
Հիշեցնենք՝ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները կանցկացվեն ՀՀ «Ընտրական օրենսգրքի» նոր կարգավորումներով։ Օրենսգրքով դաշինքների համար անցողիկ շեմը 8-10 % է։

«Միասնության թևեր» կուսակցությունը քարոզարշավի 12-րդ օրը Վաղարշապատում էր անցկացնում։ Կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը քաղաքացիներին վստահեցրեց՝ սոցիոլոգիական հարցումները փաստում են՝ իրենց կուսակցությունն ունի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայները։
Հիշեցնենք՝ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները կանցկացվեն ՀՀ «Ընտրական օրենսգրքի» նոր կարգավորումներով։ Օրենսգրքով դաշինքների համար անցողիկ շեմը 8-10 % է։ Եթե դաշինքը կազմված է մինչև 3 կուսակցությունից, ապա 8%, եթե 4 և ավելի` 10%։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 % է:
«Նիկոլ Փաշինյանը նախկինների ու ներկաների միջև ընտրության արատավոր շղթա է ստեղծել ու վախի մթնոլորտ է ձևավորում, թե այլ ընտրություն չունենք։ Նա փորձում է ցույց տալ, թե աշխարհաքաղաքական ուժերի միջև ընտրություն է կատարվում. ինքն իրեն դիրքավորում է, որպես ԵՄ–ից աջակցություն ստացող, բայց իրականում Ադրբեջանի պաշտպանության ու աջակցության տակ է։ Իրականում պետք է մենք հասկանանք, թե հանուն հայրենիքի ինչ ենք ուզում և առաջնորդվենք Հայաստանի շահով»,– ասել է Թաթոյանը։
Քաղաքացիները նշեցին՝ իրենք կցանկանային, որ ընդդիմությունը մեկ լիդեր ունենար ու առաջ շարժվեր՝ միավորվելով պետական շահի շուրջ։ Այս հարցին կուսակցության անդամ Դավիթ Անանյանը պատասխանեց՝ ասելով, թե զարգացման շուրջ ամեն մեկն իր պատկերացումն ունի։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: