Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
12 մայիսի 2026 • 08:21

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչներն այցելել են Դիլիջան

«Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարը 6-րդն է:

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչներն այցելել են Դիլիջան

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում են՝ կուսակցության ղեկավար և վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի գլխավորությամբ։

Դիլիջանցիների հետ հանդիպման  ժամանակ Արման Թաթոյանն ասել է, որ այս ընտրությունները շատ կարևոր ընտրություններ են և  ժողովուրդը  ճակատագրական որոշում պետք է կայացնի:

Խոսելով գյուղատնտեսության ոլորտում իրենց առաջարկած ծրագրից՝ Թաթոյանն ընդգծել է, որ ունեն գյուղատնտեսությունը զարգացնելու կոնկրետ, մասնագիտական ծրագիր, ոչ թե պարզապես օդից վերցրած խոսքեր։ «Խոսքը ոռոգման համակարգերի բարելավումից, ոռոգման համար վճարներից մինչև գյուղմթերքի արտադրության մասին է։ Մենք նախատեսում ենք նաև հատուկ կայաններ, որոնք պետք է մարդկանց ուղեկցեն բերքի համար շուկաներ որոնելու ճանապարհին, նաև պետք է լինեն մթերման կայաններ, ապահովագրություն։ Այս ամենը վերցված է միջազգային փորձից »,- ասել է Արման Թաթոյանը։

Թաթոյանը խոսել է նաև կրթության ոլորտում բարեփոխումներ անելու անհրաժեշտության մասին և ասել, որ երիտասարդների համար առաջնահերթություն է որակյալ կրթություն ստանալը:

Հւշեցնենք, որ Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարը 6-րդն է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու:

 

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։