«Միասնության թևեր» կուսակցության անդամները քարոզարշավի 7-րդ օրը շրջել են Անի համայնքում
Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում.Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» կուսակցության անդամները քարոզարշավի 7-րդ օրը շրջել են Անի համայնքում և բնակիչներին ներկայացրել իրենց ծրագրերը:
Կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանը հանդիպելով բնակիչների հետ ներկայացրել է իրենց տնտեսական, քաղաքական տեսլականը և ասել, որ Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր, և դրա համար յուրաքանչյուր տարածաշրջան պետք է ունենա իր արդյունաբերական գոտիները։
Դավիթ Անանյանն ասել է, որ առաջին արդյունաբերական գոտին կառուցելու են Աշոցքում, և դա պատահական ընտրություն չէ:
Անանյանն ընդգծել է նաև, որ Հայաստանը միայն Երևանը չէ, և անհրաժեշտ է իրական ապակենտրոնացում՝ Երևանից դեպի մարզեր և սահմանամերձ համայնքներ։
Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարն ընտրական ցուցակում 6-րդ է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: