«Մի նշան է սարքել, կպցրել դոշին, կարծես ծովից ծով Հայաստանը հետ է բերել». Ծառուկյանը՝ Փաշինյանի մասին
ԲՀԿ առաջնորդն անդրադարձել է նաև գործող իշխանության վարած քաղաքականությանը և Փաշինյանի կեցվածքին՝ ընդգծելով, որ հանրությունն արդեն հոգնել է դրանից։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խիստ քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ վերջինս նախընտրական քարոզարշավի ընթացքում որևէ իրական ծրագիր չի ներկայացնում։
«Այսօր ինքն ի՞նչ ծրագիր է ներկայացնում։ Ոչ մի ծրագիր չունի»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդն անդրադարձել է նաև գործող իշխանության վարած քաղաքականությանը և Փաշինյանի կեցվածքին՝ ընդգծելով, որ հանրությունն արդեն հոգնել է դրանից։
Ծառուկյանի խոսքով՝ իշխանության ձախողումներն ակնհայտ են.
-
8 տարվա ստեր, որոնք հանգեցրին ծանր հետևանքների,
-
Տարածքային կորուստներ և մարդկային զոհեր,
-
Ալիևին շնորհակալություն հայտնելու քաղաքականություն։
«Մասնատված Հայաստանի մի նշան է սարքել, կպցրել դոշին, կարծես առաջվա ծովից ծով Հայաստանը հետ է բերել»,- հավելել է Գագիկ Ծառուկյանը՝ շեշտելով, որ գործող իշխանությունն այլևս ունակ չէ որևէ դրական փոփոխություն բերել երկրին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: