Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով նախարար Ալեքսանդր Սուբբոտինին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով նախարար Ալեքսանդր Սուբբոտինին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև առկա տեխնիկական խոչընդոտների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ, ինչպես նաև նախանշվել են հետագա համագործակցության ուղղությունները։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։