Մեզ պետք է նոր մոդելի պետություն՝ ժամանակակից, դինամիկ. Նարեկ Կարապետյան
Դիմելով արաբկիրցիներին՝ Կարապետյանը շեշտել է՝ նրանք արժանի են ուժեղ քաղաք, ուժեղ ղեկավար ունենալուն։

«25 տարի է՝ ապրում եմ այս համայնքում։ Այս համայնքի յուրահատկությունն այն է, որ մարդիկ ամեն ինչ շուտ են հասկանում, ունեն իրավագիտակցություն»,- Երևանի Արաբկիր համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Արաբկիրի ժողովրդին ասֆալտով, դատարկ բառերով չես զարմացնի, Արաբկիրի ժողովուրդը փոքրիկ խմբակի իշխանության գալուց ընդամենը 2 տարի հետո հասկացավ՝ ովքեր են այդ մարդիկ, ու Հայաստանում առաջիններից նրանց մերժեց հենց Արաբկիրը՝ 2021-ին, որովհետև փորձ ունեն, գիտեն՝ ով է սուտասան, ով՝ ոչ»,- նշել է Կարապետյանը։
Դիմելով արաբկիրցիներին՝ Կարապետյանը շեշտել է՝ նրանք արժանի են ուժեղ քաղաք, ուժեղ ղեկավար ունենալուն։
«Մենք պետք է մեր երկրում փոփոխություններ անենք, որ մեր երեխաները չառերեսվեն այն խնդիրներին, որոնց մենք ենք առերեսվել, չտեսնեն այն խնդիրները, որոնք մենք տեսանք՝ վերջին տարիների ընթացքում
Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մյուս սերունդը լրիվ ուրիշ երկրում, ուրիշ միջավայրում ապրի»,- ասել է Կարապետյանը։
Նա հավելել է՝ եթե ուզում ենք, որ մեր երեխաները չտեսնեն այն դժվարությունները, որոնք մենք տեսանք, ապա պետք է երկրի մոդելը փոխենք.
«Եթե մենակ ասֆալտ անելն է մեր հույսը, մենք 100 տարի հետո էլ լավ չենք ապրելու։
Մեզ պետք է նոր մոդելի պետություն՝ ժամանակակից, դինամիկ, որ տարածաշրջանի երկրներն էլ մեզնից օրինակ վերցնեն»։
Այս ամենը, ինչպես նշեց Նարեկ Կարապետյանը, հնարավոր է՝ միասնական ուժերով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։