Մեզ համերաշխություն, հանդարտություն և իրապես ազատ ընտրություններ են պետք. Նինա Կարապետյանց
Նա մեկ անգամ ևս բացառել է քաղաքական որևէ այլ ուժի հետ միավորվելու հավանականությունը՝ կանխատեսածից բարձր գնահատելով խորհրդարան անցնելու իրենց շանսերը։

Քվեարկեցինք, որպեսզի Հայաստանում քաղաքական սերնդափոխություն լինի, և չլինի ատելության խոսք։ Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո հայտարարել է «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը։ Մայրաքաղաքի 9-ի 20 տեսամասում իր ընտրությունը կատարելուց հետո Կարապետյանցն ասել է, որ մեզ համերաշխություն, հանդարտություն և իրապես ազատ ընտրություններ են պետք: Նա մեկ անգամ ևս բացառել է քաղաքական որևէ այլ ուժի հետ միավորվելու հավանականությունը՝ կանխատեսածից բարձր գնահատելով խորհրդարան անցնելու իրենց շանսերը։
«Ես վստահ եմ, որ մենք 4%-ը շատ վաղուց արդեն հատել ենք, շատ վաղուց, և անգամ մտավախություն ունեմ, որ մենք կարող ենք հավաքել շատ ավելի շատ ձայն, քան թողել ենք մարդ մեր ցուցակում, որովհետև, գիտեք, որոշակի թվով մարդիկ մեր մոտ ինքնաբացարկ հայտնեցին, ես էդ մտավախությունը անգամ ունեմ, անհամեստ չլինի, ուղղակի քաղաքում և երկրում տիրող Էդ շարժը և տրամադրությունները հուշում են, որ մենք հաստատապես հավաքելու ենք 4% շատ, շատ ավելի շատ ձայներ»,- ասել է Կարապետյանցը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: