Մեծ Բրիտանիայում սահմանվել է հունիս ամսվա օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ
Շոգի պատճառով երկրում ամբողջությամբ կամ մասնակիորեն փակվել են հարյուրավոր դպրոցներ, մանկապարտեզներ։

Մեծ Բրիտանիայում սահմանվել է հունիս ամսվա օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ օդի ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ։ Այսպիսով, 1976 թվականի հունիսից պահպանվող՝ 35.6 աստիճան ռեկորդը թարմացվում է արդեն երրորդ օրն անընդմեջ։
Հունիսի 24-ին գրանցվել էր 36.1 աստիճան, հունիսի 25-ին՝ 36.7 աստիճան, իսկ հունիսի 26-ին՝ 36.9 աստիճան։ Անգլիայի տարածքի զգալի մասում շարունակում է գործել եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակը, ինչը նշանակում է, որ շոգը կարող է լուրջ վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի և առողջության համար։
Շոգի պատճառով երկրում ամբողջությամբ կամ մասնակիորեն փակվել են հարյուրավոր դպրոցներ, մանկապարտեզները ծնողներին կոչ են անում երեխաներին ավելի վաղ տուն տանել, ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը նաև մի շարք թանգարաններ, կենդանաբանական այգիներ և զբոսաշրջային օբյեկտներ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։