Մերձավոր Արևելքում ճգնաժամի սրման պայմաններում ՀՀ քաղաքացիներին աջակցություն ցուցաբերած պաշտոնյաները պարգևատրվել են
Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել դիվանագիտական ծառայության արդիականացման, բարելավման նպատակով իրականացված և ծրագրվող բարեփոխումներին

Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում օգոստոսի 30-ին քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպման, այդ թվում՝ իրավական, ֆինանսական և վարչատնտեսական բնույթի հարցեր:
ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է զեկույց նախորդ՝ 2025 թվականի դեսպանաժողովից ի վեր իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել նաև դիվանագիտական ծառայության մարմինների կողմից հանրային հաղորդակցության թեմաներին՝ միտված փոփոխվող միջավայրին համահունչ հաղորդակցության շարունակական կատարելագործմանն ու ՀՀ տեսանելիության ավելացմանը:
Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել դիվանագիտական ծառայության արդիականացման, բարելավման նպատակով իրականացված և ծրագրվող բարեփոխումներին՝ պատասխանելով նաև ներկաների հարցերին:
Աշխատաժողովի քննարկումների ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պարգևատրել է փետրվար-մարտ ամիսներին Մերձավոր Արևելքում ճգնաժամի սրման պայմաններում ՀՀ քաղաքացիներին տեղում աջակցություն ցուցաբերած և ՀՀ տեղափոխման գործընթացում ակտիվ ներգրավված ԱԳՆ գործընկերներին, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։