Մեր զեկույցում կա, թե ինչու պարտվեցինք պատերազմում, պետք է պարզապես կարդալ. Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ քննիչ հանձնաժողովը հսկայական աշխատանք է կատարել, լսել է բազմաթիվ անձանց՝ ընդհուպ մինչև վարչապետին, և արված տեսագրություններն ու նյութերը պարունակում են առանցքային տեղեկատվություն:

«Որևէ զեկույց անհետ չի կորում. զեկույցը կարող է քնի, ոնց որ հաշվիչ տեխնիկան, բայց քանի որ այն ավարտուն վիճակում է, ինքը կիջնի ներքև, եթե պետք է իջնի, էլի կբարձրանա վերև»,- oգոստոսի 3–ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի՝ խորհրդարանում այդպես էլ չքննարկվելու հանգամանքին։
Քոչարյանի խոսքով՝ զեկույցում առկա են խիստ անհրաժեշտ եզրահանգումներ, որոնց պետք է ծանոթանան համապատասխան կառույցները, հատկապես՝ Պաշտպանության նախարարությունը, Գլխավոր դատախազությունը և քննչական մարմինները:
Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ քննիչ հանձնաժողովը հսկայական աշխատանք է կատարել, լսել է բազմաթիվ անձանց՝ ընդհուպ մինչև վարչապետին, և արված տեսագրություններն ու նյութերը պարունակում են առանցքային տեղեկատվություն:
«Ես մի քանի օր առաջ «Հետք»-ի գլխավոր խմբագրի հարցազրույցն էի լսում, որտեղ խոսվում էր, թե մենք ինչու պարտվեցինք։ Այդ «ինչու»-ի պատասխանը այնտեղ կա։ Իհարկե լավ կլիներ, որ հիմա ինքը գար լիագումար նիստերի դահլիճ, բայց դա էլ որևէ բարդություն չի ներկայացնում, ինքը որ պահին անհրաժեշտ լինի, ձեր ասած գաղտնի բաժնից կբարձրանա և ըստ էության զեկույցը կշարժվի իրեն նախատեսված ճանապարհով»,- նշել է պատգամավորը։
Պատգամավորը նաև զարմանք է հայտնել, որ որոշ գործընկերներ չեն շտապում ծանոթանալ այդ նյութերին․
«Ինձ զարմացնում է, որ մեր պատգամավորները ալարում են, գնան, գուցե, եթե կարդալ չեն սիրում, գուցե տեսագրությունը նայեն, այնտեղ էլ հսկայական ծավալի տեղեկատվություն կա, որը նաև իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը կստանան։ Հիմա շատ նոր պատգամավորներ ունենք, ես չգիտեմ ինչքանով է իրենց 44-օրյա պատերազմի հանգամանքների դրվագները այդքան խորությամբ հետաքրքրում, բայց ես շատ կուզեի, որպեսզի նաև ծանոթանան մեր հասարակության բոլոր այն շերտերը, որոնք ունեցել են ընտանիքում կորուստներ»,- եզրափակել է Անդրանիկ Քոչարյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։