Մենք ժեխ չենք, մենք խեժ ենք` հույսի, սիրո, հավատի և պատվի թանձրուք. Արմեն Աշոտյան
Աշոտյանն ընդգծել է, որ մենք, որպես ժողովուրդ, շատ ավելի լավն ենք, քան մեզ թվում է:

Ընտրարշավի մեկնարկի առիթով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սոցցանցի իր էջում գրել է՝ երկիրը նիկոլիզմից մաքրելու համար պետք է նախ ինքնամաքրվենք՝ ստից, կեղծիքից, մեղքերից:
Աշոտյանն ընդգծել է, որ մենք, որպես ժողովուրդ, շատ ավելի լավն ենք, քան մեզ թվում է:
«Քան իշխանությունները մեզ պատկերացնում են կամ ընդդիմությունը, այդ թվում` ես, մեզանով էր բացատրում իր անհաջողությունները:
Մենք ժեխ չենք, մենք խեժ ենք` հույսի, սիրո, հավատի և պատվի թանձրուք:
Իրար շատ ենք խաբել, մոլորեցրել, չարացել և չարիք գործել:
Եկել է մաքրվելու ժամանակը:
Դեռևս պատերազմից անմիջապես հետո քանիցս ասել եմ, որ իրավիճակը բեկելու համար համազգային խոստովանության և կարգախոսի կարիք ունենք:
Միայն այդպես է հնարավոր կրկին ոտքի կանգնել, չորքոտանուց նորից դառնալ երկոտանի, հորիզոնականից` ուղղահայաց ազգ:
Մենք, որպես ժողովուրդ, բազում մեղքեր ենք գործել ոչ միայն Աստծո և երկնքի առաջ, այլև մեր հայրենիքի և իրար հանդեպ:
Բոլոր բաժանարար գծերը ջնջելու ժամանակն է:
Ընդամենը մեկ գիծ կա, որ բաժանում է չարը` բարուց, մարդուն` օրգանիզմից, սերը` ատելությունից, և այդ գծի հանդեպ յուրաքանչյուրիս դիրքավորվելու ժամանակն է:
Այժմ գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու գործած մեղքերի, կեղծիքի, սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից:
Մաքրվենք, որ մաքրենք:
Գնանք, որ գնան»,- նշել է Աշոտյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։