Մենք ոչ միայն հաղթել էինք, այլև թելադրող էինք, այս փաստաթուղթը բացահայտում է բոլոր ստերը. Սամվել Բաբայանը
Մեզ պակասում էր ընդամենը 5000 արկ և 4 բնակավայրի՝ Չայլուի, Լենինավանի, Մարաղայի ու Միրբաշիրի ազատագրում, որպեսզի Ադրբեջանը ստորագրեր մեր թելադրած պայմանները և Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվեր մեկընդմիշտ (Վ․ Կազիմիրովն իր հուշերում պարզ նկարագրում է ողջ այս գործընթացը)։

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ֆեյսբուքյան գրառում է կատարել.
Արցախն այսօր հայաթափված է։ Մեր տասնամյակների պայքարը վերածվել է աղետի, ու բոլորը՝ թե՛ «նախկինները», թե՛ «ներկաները», մեղավորներ են փնտրում։ Քաղաքական դաշտում արդարանալու կամ մեղադրելու համար վկայակոչում են հազար ու մի թուղթ, բայց կա մի փաստաթուղթ, որը սահուն կերպով շրջանցում են բոլորը։ Եվ դա 1994թ. մայիսի 17-ի համաձայնագիրն է։ Այն ապացույց է, որ մենք հաղթել էինք և Ադրբեջանին կապիտուլյացիա էինք պարտադրում։
Մեզ պակասում էր ընդամենը 5000 արկ և 4 բնակավայրի՝ Չայլուի, Լենինավանի, Մարաղայի ու Միրբաշիրի ազատագրում, որպեսզի Ադրբեջանը ստորագրեր մեր թելադրած պայմանները և Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվեր մեկընդմիշտ (Վ․ Կազիմիրովն իր հուշերում պարզ նկարագրում է ողջ այս գործընթացը)։
«Նախկինները» շրջանցում են, որովհետև այն իրենց ամենամեծ ռազմաքաղաքական սխալի ու կիսատ թողած հաղթանակի ապացույցն է։ Կարդացեք նաև Հայաստանի համար խաղաղությունը նպատակ է, իսկ Ադրբեջանի համար՝ իր նպատակներին հասնելու միջոց․ «Չորրորդ իշխանություն» 10:20 25.04.2026 Ցեղասպանությունը 2015-ին ճանաչել է 12 պետություն, 2025-ին՝ մեկ պետություն 17:46 24.04.2026 Ադրբեջանը երկար տարիներ վարում է հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման եւ յուրացման նպատակային քաղաքականություն.
Հովիկ Ավանեսով 16:56 24.04.2026 Սա փաստում է, որ նրանք ունեին հնարավորություն ամրագրելու մեր հաղթանակը, բայց նախընտրեցին քաղաքական առևտուրն ու անորոշ «ստատուս-քվոն»։ «Ներկաները» շրջանցում են, որովհետև այս փաստաթուղթը քանդում է նրանց քարոզչական թեզը։ Նրանք փորձում են համոզել, թե Լեռնային Ղարաբաղը երբեք մերը չի եղել կամ մենք հաղթելու շանս չենք ունեցել։
Այս փաստաթուղթը բացահայտում է բոլոր ստերը, որոնցով այսօր կերակրում են հանրությանը․ մենք ոչ միայն հաղթել էինք, այլև թելադրող էինք։ Հրապարակում եմ 1994թ. մայիսի 17-ի համաձայնագիրը: Կարդացե՛ք և տեսե՛ք, թե ինչպես են մսխվել մեր հաղթանակները։ Սա՛ է իրականությունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: