Մենք խոսում ենք ծրագրից, խնդիրներից, լուծումներից, ինքը՝ խլելուց, սատկացնելուց, վիրավորելուց. Տոնոյանը՝ Փաշինյանի մասին
Իսկ հիմա ես եմ հարց տալիս իմ գործընկեր լրագրողներին՝ ի՞նչ արձագանքեմ Նիկոլ Փաշինյանի այսօրվա 2 րոպեանոց մոնոլոգին։ Կարո՞ղ եք լավ տարբերակներ հուշել, ես դեմ չեմ։

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Արձագանք «կլասս»-ի տրամաբանության մեջ» վերտառությամբ հրապարակում է արել։
«Այսօր՝ տոնական օրվա մի պահից սկսած, բազմաթիվ լրագրողներից ստանում եմ նույն հարցը՝ լսե՞լ եք վարչապետի հայտարարությունն ու ի՞նչ արձագանք կտաք։
Քանի որ այդ պահին Ապարանում մասնակցում էինք օրվա խորհրդին նվիրված տոնակատարություններին, խոստացա ավելի ուշ լսել ու արձագանքել։ Լսեցի ու անկեղծ իմ մոտ մի պարզ մարդկային ցանկություն առաջացավ․ առաջիկայում ունենալ այնպիսի վարչապետ, որի ձևակերպումներին կարելի է զուսպ և բովանդակային արձագանք տալ, բանավիճել, փաստարկներ բերել, հակափաստարկներ լսել։
Իսկ հիմա ես եմ հարց տալիս իմ գործընկեր լրագրողներին՝ ի՞նչ արձագանքեմ Նիկոլ Փաշինյանի այսօրվա 2 րոպեանոց մոնոլոգին։ Կարո՞ղ եք լավ տարբերակներ հուշել, ես դեմ չեմ։
Մենք խոսում ենք ծրագրից, խնդիրներից, լուծումներից, ինքը՝ խլելուց, սատկացնելուց, վիրավորելուց։ Մենք խոսում ենք ներքին համերաշխությունից, ինքը՝ բոլորին թալանչի, շպիոն, գող ու ավազակ է ասում։ Մենք խոսում ենք երկիրը առաջ տանելու օրակարգից, իսկ իր առաջարկածը նույնն է, ինչ 8 տարի առաջ՝ բռնել, նստացնել, վանդակների մեջ գցել և այլն։ Ցավում եմ, որ սա է մերօրյա իրականությունը»,- նշել է Տոնոյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։