Մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը․ Ռոբերտա Մեցոլան՝ Ալիևին
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան արձագանքել է Իլհամ Ալիևի քննադատությանը՝ ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանը ժողովրդավարական կառույց է և չի փոխելու իր աշխատանքի սկզբունքները՝ անկախ հնչող քննադատություններից։

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան արտահերթ արձագանքել է Իլհամ Ալիևի «բոցաշունչ» ելույթին՝ ընդգծելով, որ նման քննադատությունները չեն կարող անարձագանք մնալ։
«Կարծում եմ` անհամաձայնություններ ունեցող հանդիպումները առողջ են, բայց ես կցանկանայի արագ արձագանքել՝ ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանն ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է։ ԵԽ բանաձևերն ընդունվում են մեծամասնության կողմից, և դրանց արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը»,– ասաց Ռոբերտա Մեցոլան։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։