Մենք երբեք չենք մոռանա մեր ժողովրդի դեմ իրականացված վայրագությունները. Ալիև
Այսօր խաղաղություն է հաստատվել, պատերազմն ավարտվել է, ասել է Ալիևը:

Այսօր խաղաղություն է հաստատվել, պատերազմն ավարտվել է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթաց է ընթանում, և ես վստահ եմ, որ այդ խաղաղությունը երկարատև է լինելու։ Համենայն դեպս, սա ադրբեջանական պետության դիրքորոշումն է։
Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների ,ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝Բաքվում միջազգային համաժողովների մասնակիցների հետ հանդիպմանը։
Ալիևը ընդգծել է, որ իրենք , իր խոսքերով,երբեք չեն մոռանա այն վայրագությունները, որոնք կատարվել են իրենց ժողովրդի նկատմամբ։
«Մենք երբեք չենք մոռանա Խոջալուի զոհերին, մենք երբեք չենք մոռանա մեր ավերված մզկիթները, մեր պղծված մշակութային կենտրոնները, և այս հիշողությունը մեզ ավելի զգոն կդարձնի։ Այն թույլ չի տա, որ մենք կրկին խաբվենք քաղցր խոսքերով, ինչպես նաև թույլ չի տա, որ մեր ժողովրդի դեմ իրականացվեն ավելի նենգ ծրագրեր», - հայտարարել է Ալիևը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։