Քաղաքականություն
10 ապրիլի 2026 • 10:50
Մենք ձեր աչքերն ու ականջներն ենք Եվրամիությունում. Էստոնիայի ԱԳ նախարարը` Միրզոյանին
Նա նշեց, որ որպես ԱԳ նախարար` սա իր արդեն 2–րդ այցն է, թեև նախկինում էլի եղել է Հայաստանում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հույժ կարևոր է, և ժողովրդի բարեկեցության և բիզնես ոլորտի բարագավաճման համար ստեղծված հնարավորությունները, ճանապարհային միջանցքների բացումը խաղաղության նախապայմաններն են։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան։
«Այս ուղղությամբ իրական, գործնական քայլեր մենք տեսնում ենք։ Իրականում սա հսկայական աշխարհաքաղաքական փոփոխություն է, և դա ոչ միայն հայ ժողովրդի համար է, այլև տարածաշրջանի համար։ Մենք ուզում ենք դրա մի մասը լինել` աջակցելով այդ ծրագրերին մեր փորձառությամբ և գիտելիքով, ինչպես նաև ձեզնից սովորել»,– ընդգծեց Ցահքնան։
Նա նշեց, որ որպես ԱԳ նախարար` սա իր արդեն 2–րդ այցն է, թեև նախկինում էլի եղել է Հայաստանում։
«Մենք սիրում ենք հայ ժողովրդին, քանի որ դուք մեզ շատ մոտ եք, միգուցե պատմականորեն է այդպես, և մենք նույն բարգավաճ ապագան ունենք»,– նշեց էստոնացի նախարարը։
Նա ընդգծեց, որ ուրախ է Հայաստանում Էստոնիայի դեսպանության բացման որոշման համար, և այն խորհրդանշական բնույթ չի կրում, քանի որ իրենց դեսպանը շատ սրտացավ է աշխատում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։