Մենք բարեկամաբար ենք տրամադրված Ռուսաստանի հանդեպ. Արարատ Միրզոյան
Միրզոյանի արձագաքնը՝ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունների վերջին քայլերը չեն կարող դիտվել որպես բարեկամական վերաբերմունք Ռուսաստանի և ռուս ժողովրդի նկատմամբ։

«Մենք բարեկամաբար ենք տրամադրված Ռուսաստանի հանդեպ»․ այսպես է արձագանքել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Armpulse»-ի լրագրողի հարցին՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունների վերջին քայլերը չեն կարող դիտվել որպես բարեկամական վերաբերմունք Ռուսաստանի և ռուս ժողովրդի նկատմամբ։
«Ես չեմ ցանկանում ներքաշվել այդ խոսակցության մեջ։ Մենք բարեկամաբար ենք վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը և տրամադրված ենք դրական հունով շարունակել զարգացնել մեր հարաբերությունները»,- նշել է Միրզոյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։