Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը
Հանդիպումից հետո տեղի կունենա փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն։

Երևանում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը։
Հանդիպումից հետո տեղի կունենա փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն, որից հետո Արարատ Միրզոյանն ու Մարկո Ռուբիոն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Մարկո Ռուբիոն տիկնոջ՝ Ժանետ Ռուբիոյի հետ քիչ առաջ ժամանել է Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու նրա կինը՝ Գոհար Աբաջյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։