Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 53 դեպք:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում հուլիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ: Նախորդ շաբաթվա ընթացքում պատահարների հետևանքով տուժել է 121 մարդ, արձանագրվել է 13 զոհ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 170, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, օձերի հայտնաբերման՝ 51 և ինքնասպանության փորձի 11 դեպք։ Արձանագրվել են նաև ջրային հաղորդակցման ուղիներում պատահարների, քարաթափումների, թունավորումների, փլուզումների, տեղատարափ անձրևների, ինչպես նաև ջրահեղձման ու երկրաշարժի առանձին դեպքեր։ Բացի այդ, ստացվել է կենցաղային 188 կանչ և հրդեհի կեղծ ու սպառնալից ընդհանուր 87 ահազանգ։
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 53 դեպք: Փրկարար ծառայության աշխատակիցներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 55 տրանսպորտային միջոց:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։