Մեկ շաբաթում Հայաստանում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների ավելի քան 21 հազար խախտում
Երևանի պարեկները հաշվետու շաբաթվա ընթացքում արձանագրել են 5248 խախտում՝ տուգանային հրապարակ տեղափոխելով 170 ավտոմեքենա:

Հուլիսի 27-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում իրականացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների ընդհանուր առմամբ 21 653 խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 388 տրանսպորտային միջոց:
Երևանի պարեկները հաշվետու շաբաթվա ընթացքում արձանագրել են 5248 խախտում՝ տուգանային հրապարակ տեղափոխելով 170 ավտոմեքենա:
Մայրաքաղաքում հայտնաբերված հիմնական իրավախախտումները.
-
Ոչ սթափ վարորդներ. 183 անձ,
-
Առանց վարորդական իրավունքի վկայականի. 153 անձ,
-
Չամրակապված վարել. 894 դեպք,
-
Վարելու ընթացքում ծխել. 699 դեպք,
-
Ղեկին հեռախոսից օգտվել. 383 դեպք,
-
Առանց մանկական նստատեղի (քարսիթ). 37 դեպք,
-
Հաշվառման համարանիշի խախտումներ. 36 դեպք,
-
Հետիոտնի խախտումներ (անթույլատրելի հատվածով անցում). 10 դեպք,
-
Տեխնիկական և փաստաթղթային խախտումներ. 85 մեքենա՝ տեխզննում չանցած, 68-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 40-ը՝ մգեցված (թաղանթապատված) ապակիներով, 13-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի:
Բացի այդ, մայրաքաղաքում տարբեր կասկածանքներով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 72 անձ։
Մարզերում նույն ժամանակահատվածում արձանագրվել է 16 405 խախտում։ Հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 218 ավտոմեքենա։
Մարզերում գրանցված ցուցանիշները.
-
Ոչ սթափ վարորդներ. 313 անձ,
-
Առանց վարորդական իրավունքի վկայականի. 463 անձ,
-
Չամրակապված վարել. 4489 դեպք,
-
Սահմանված արագության գերազանցում. 2954 դեպք,
-
Ղեկին հեռախոսից օգտվել. 721 դեպք,
-
Վարելու ընթացքում ծխել. 605 դեպք,
-
Առանց մանկական նստատեղի (քարսիթ). 328 դեպք,
-
Հաշվառման համարանիշի խախտումներ. 68 դեպք,
-
Հետիոտնի խախտումներ. 81 դեպք:
Տեխնիկական խախտումների թվում՝ 570 մեքենա շահագործվել է առանց տեխզննման, 493-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 150-ը՝ թաղանթապատված ապակիներով, իսկ 57-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի: ևս 19 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։
Մարզերում տարբեր կասկածանքներով ձերբակալվել և ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 40 անձ:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։