Մեկ օրում հայտնաբերվել են 9 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ
Բացահայտվել է 185 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված:

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 8-9-ը: Բացահայտվել է 185 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է՝
97 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման,
6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, փաստաթղթեր կեղծելու,
5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
4-ական դեպք՝ խարդախության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
3 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման:
Բացահայտվել են համակարգչային հափշտակության, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, համակարգչային տվյալ փոփոխելու, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պահելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
4 դեպք՝ խարդախության,
3 դեպք՝ շորթման,
2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1 դեպք՝ պետական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 5 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 8 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։