Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Մայրաքաղաքում և մարզերում իրավիճակը մնում է մտահոգիչ ճանապարհատրանսպորտային պատահարների տեսանկյունից։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է հուլիսի 13-14-ի օպերատիվ իրավիճակը հանրապետությունում: Ըստ պաշտոնական տվյալների՝ իրավապահների կողմից անցած մեկ օրում բացահայտվել է ընդհանուր առմամբ 144 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Բացահայտված առաջնային դեպքերը.
Օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ արձանագրված իրավախախտումների զգալի մասը կապված է տրանսպորտային միջոցներ վարելու կանոնների հետ.
-
51 դեպք՝ առանց վարորդական իրավունքի կամ իրավունքից զրկված անձանց կողմից մեքենա վարելու,
-
13 դեպք՝ խարդախության,
-
11-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության,
-
8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
6 դեպք՝ հոգեկան ներգործության,
-
5 դեպք՝ խուլիգանության,
-
4 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման:
Բացի այդ, արձանագրվել են աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման, փաստաթղթերի կեղծման, վստահված գույքի հափշտակման, կողոպուտի, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ինչպես նաև թմրամիջոցների մաքսանենգության և սառը զենք կրելու առանձին դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններ և հետախուզվողներ.
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բացահայտվել է նախկինում կատարված անձնական գույքի գողության 2 դեպք, ինչպես նաև սպանության փորձի և մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք։ Համակարգային աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է 4 հետախուզվող անձ, գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն.
Մայրաքաղաքում և մարզերում իրավիճակը մնում է մտահոգիչ ճանապարհատրանսպորտային պատահարների տեսանկյունից։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է 21 ավտովթար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 35-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։