Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Մայիսի 25-ին՝ • ժամը 1։00-ից 03։00-ն փակ է լինելու Արզնի օդանավակայան - Նոր Գեղի բնակավայր - Երևանյան խճուղի - Եղվարդի խճուղի - Երևանի Հալաբյան փողոց - Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը. • ժամը 1։00-ից 07։00-ն փակ է լինելու Աթենքի փողոց - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց ճանապարհահատվածը: Աթենքի փողոցը փակ կլինի մինչև մայիսի 28-ը՝ միջոցառման ավարտը։ • ժամը 1։30-ից 07.00-ն սահմանափակվելու է երթևեկությունը Հանրապետության հրապարակում և հրապարակ մուտք գործող փողոցներում. • ժամը 3։00-ից 07։00՝ փակ է լինելու Ամիրյան փողոց - Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց - Աթենքի փողոց հատվածը. • ժամը 2։00-ից 3։00-ն՝ փակ է լինելու Շահումյան հրապարակից Խորենացու փողոց - Ագաթանգեղոսի փողոց հատվածը։
Մայիսի 26-ին՝ • ժամը 7։00-ից 15։00՝ սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց հատվածում, ինչպես նաև փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտա - Մհեր Մկրտչյանի փողոց - Խորենացու փողոց - Իտալիայի փողոց - նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը, • ժամը 10։00-ից 15։00-ն` փակ է լինելու Քրիստափորի փողոց- Տիգրան Մեծի պողողոտա խաչմերուկը, Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց- Աթենքի փողոց հատվածը,
Մայիսի 28-ին՝
• ժամը 07։00-ից 15։00-ն փակ են լինելու նշված բոլոր ճանապարհահատվածները, իսկ Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծ պողոտա - Քրիստափոր խաչմերուկ հատվածը՝ մինչև մայիսի 29-ը՝ ժամը 1։00։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։