Հասարակություն
21 մայիսի 2026 • 08:43
Մայիսի 25–28–ը Հայաստանի մի շարք փողոցներ փակ են լինելու
Մայիսի 27-ի համար երթևեկության սահմանափակումներ նշված չեն։

Մայիս 25-28-ը հանրապետության մի շարք փողոցներ փակ են լինելու՝ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մայիսի 25-ին՝
ժամը 1։00-ից 03։00-ն փակ է լինելու Արզնի օդանավակայան - Նոր Գեղի բնակավայր - Երևանյան խճուղի - Եղվարդի խճուղի- Երևանի Հալաբյան փողոց - Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը,
ժամը 1։00-ից 07։00-ն փակ է լինելու Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց ճանապարհահատվածը: Աթենքի փողոցը փակ կլինի մինչև մայիսի 28՝ միջոցառման ավարտը։
ժամը 1։30-ից 07.00-ն սահմանափակվելու է երթևեկությունը Հանրապետության հրապարակում և հրապարակ մուտք գործող փողոցներում,
ժամը 3։00-ից 07։00՝ փակ է լինելու Ամիրյան փողոց- Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց -Գրիգոր Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց - Աթենքի փողոց հատվածը,
ժամը 2։00-ից 3։00-ն՝ փակ է լինելու Շահումյան հրապարակից Խորենացու փողոց - Ագաթանգեղոսի փողոց հատվածը։
Մայիսի 26-ին՝
ժամը 7։00-ից 15։00՝ սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց
հատվածում, ինչպես նաև փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտա - Մհեր Մկրտչյանի փողոց - Խորենացու փողոց - Իտալիայի փողոց - նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը,
ժամը 10։00-ից 15։00-ն` փակ է լինելու Քրիստափորի փողոց- Տիգրան Մեծի պողոտա խաչմերուկը, Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց- Աթենքի փողոց հատվածը,
Մայիսի 27-ի համար երթևեկության սահմանափակումներ նշված չեն։
Մայիսի 28-ին՝
ժամը 07։00-ից 15։00-ն փակ են լինելու նշված բոլոր ճանապարհահատվածները, իսկ Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծի պողոտա - Քրիստափոր խաչմերուկ հատվածը՝ մինչև մայիսի 29-ը՝ ժամը 1։00։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։