Մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Այս տարի Թանգարանների միջազգային օրը նշվում է «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագիրի նեքո:
ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մայիսի 18-ին հրավիրում են տոնելու Թանգարանների միջազգային օրը և մայիսի 16-ին մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը:
Թանգարանների միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին, որն այս տարի կրում է «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագիրը՝ ընդգծելով թանգարանների առանցքային դերը՝ որպես մշակութային երկխոսության, փոխըմբռնման և համամարդկային արժեքների պահպանման ու փոխանցման հարթակներ։
Հայաստանի թանգարանները, միանալով միջազգային նախաձեռնությանը, կազմակերպում են բազմաբովանդակ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, վարպետաց դասեր, հանրային քննարկումներ և հատուկ այցելություններ՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի և հետաքրքրությունների շրջանակ ունեցող մարդկանց համար։
Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 16-ին կանցկացվի նաև ամենասպասված մշակութային միջոցառումներից մեկը՝ Թանգարանների գիշերը։ Այդ օրը Հայաստանի բազմաթիվ թանգարաններ իրենց դռները կբացեն այցելուների առջև մինչև ուշ գիշեր՝ առաջարկելով յուրահատուկ մշակութային ծրագիր։ Այցելուները հնարավորություն կունենան բացահայտելու թանգարանային հավաքածուները նոր ձևաչափով, մասնակցելու ինտերակտիվ միջոցառումների և վայելելու մշակութային հարուստ միջավայր։
Միջոցառումների նպատակն է խթանել հասարակության հետաքրքրությունը մշակութային ժառանգության նկատմամբ, ուժեղացնել թանգարանների և հանրության միջև կապը, ինչպես նաև ընդգծել մշակույթի կարևորությունը համերաշխ և միասնական հասարակության կառուցման գործում։
Մայիսի 16-ին ծրագրին միացած թանգարաններն անվճար սկզբունքով կընդունեն այցելուներին ժամը 11:00-ից մինչև 24:00-ը, իսկ մայիսի 18-ին՝ ըստ հիմնական այցելության ժամերի:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։