Մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին ձերբակալվել է Երևանում. ԶԼՄ
56-ամյա Միխայիլ Վերբիցկին ռուս մաթեմատիկոս, հրապարակախոս և մշակութաբան է։

ՌԴ-ի կողմից հետախուզվող մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին ձերբակալվել է Երևանում: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Լրագրող Օլեգ Կաշինն առաջինն էր, որ հաղորդեց Վերբիցկու ձերբակալության մասին՝ նշելով՝ ձերբակալությունը տեղի է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ռուսաստանի խնդրանքով։ Վերջինս այժմ գտնվում է նախնական կալանքի տակ։
56-ամյա Միխայիլ Վերբիցկին ռուս մաթեմատիկոս, հրապարակախոս և մշակութաբան է։ Նա 1995 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը՝ ստանալով մաթեմատիկայի դոկտորի աստիճան:
1998 թվականին Վերբիցկին հիմնել է UR-REALIST անկախ երաժշտական լեյբլը, թողարկվել է ավելի քան 40 ալբոմ:
2015 թվականին մաթեմատիկոսը լքել է Ռուսաստանը՝ քրեական հետապնդման ենթարկվելու մտավախությունների պատճառով, և հետագայում դասավանդել է Ռիո դե Ժանեյրոյի մաթեմատիկայի ազգային ինստիտուտում։ 2025 թվականին գիտնականը ներառվել է «Ռոսֆինմոնիթորինգ»-ի ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում: Մոսկվայի դատարանը նրան հեռակա կարգով կալանավորելու որոշում է կայացրել՝ «ահաբեկչությունն արդարացնելու» մեղադրանքով։
Կարդացեք նաև
Հասարակություն29 հուլիսի 2026
Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեն։
Հասարակություն29 հուլիսի 2026
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։
Հասարակություն29 հուլիսի 2026
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
Տուժածներ չկան