Մասիս քաղաքում 49-ամյա տղամարդը սպառնացել է շտապօգնության անձնակազմին և ձերբակալվել
Համայնքային ոստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդուն։

Մայիսի 19-ին՝ ժամը 20․30-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով Հայանիստ գյուղ մեկնած շտապօգնության անձնակազմին բուժառուն սպառնում է՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական գործողություններին, այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Հայանիստ մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ ոչ սթափ 49-ամյա տղամարդը շտապօգնության աշխատողներից պահանջել է կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհամատեղելի են նրանց գործառույթների հետ, հնչեցրել է սպառնալիքներ՝ շտապօգնության աշխատողների մոտ առաջացնելով վախի և տագնապի զգացողություն։
49-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։