Հասարակություն
1 հունիսի 2026 • 07:25
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքներ պաշտպանության միջազգային օրվա առթիվ
«Դուք իրավունքների լիարժեք կրողներ եք, ճանաչե´ք ձեր իրավունքները»։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սոցցանցի իր էջում Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել․
«Սիրելի՛ երեխաներ,
Շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Հունիսի 1-ը կարևոր առիթ է` ևս մեկ անգամ վերահաստատելու, որ յուրաքանչյուր երեխայի իրավունքների ապահովումը պետության և հասարակության առաջնային պարտավորություններից են։ Երեխայի իրավունքների լիարժեք իրացումը հնարավոր է միայն այնպիսի միջավայրում, որտեղ ապահովված են անվտանգությունը, արժանապատվության նկատմամբ հարգանքը, կրթության հասանելիությունը, հավասար հնարավորությունները և մասնակցության իրավունքը։
Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված՝ ընտանիքում, կրթական և այլ հաստատություններում ու հասարակական կյանքի բոլոր բնագավառներում։
Երեխաների նկատմամբ բռնության, խտրականության ցանկացած դրսևորում և նրանց իրավունքների որևէ այլ խախտում անընդունելի է։ Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է ընկած լինի յուրաքանչյուր որոշման և գործողության հիմքում։
Սիրելի՛ երեխաներ,
Դուք իրավունքների լիարժեք կրողներ եք։ Ճանաչե´ք ձեր իրավունքները, իրավական ու էթիկական սկզբունքները նկատի ունենալով` ազատ արտահայտե´ք ձեր կարծիքը և ակտիվ մասնակցություն ունեցե´ք ձեզ վերաբերելի հարցերի քննարկման ու որոշումների կայացման գործընթացներին։ Ձեր անվտանգ, արժանապատիվ և ներդաշնակ զարգացումը յուրաքանչյուր ժողովրդավարական և իրավունքահեն հասարակության կարևորագույն նախապայմաններից է։
Սիրելի´ գործընկերներ ու քաղաքացիներ,
Այս օրը նաև կոչ է բոլոր մեծահասակներին՝ առավել պատասխանատու և հետևողական լինելու երեխաների իրավունքների պաշտպանության հարցում ու ձևավորելու այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա զարգանալու, կրթվելու, ստեղծագործելու և իր ներուժն ամբողջությամբ իրացնելու հնարավորություն։
Սիրելի´ երեխաներ,
Մաղթում եմ ձեզ խաղաղ, անվտանգ և երջանիկ մանկություն, առողջություն, նոր ձեռքբերումներ և հաջողություններով լի ճանապարհ»։
Կարդացեք նաև
Հասարակություն29 հուլիսի 2026
Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեն։
Հասարակություն29 հուլիսի 2026
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։
Հասարակություն29 հուլիսի 2026
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
Տուժածներ չկան